Մանչեսթեր Սիթին ջախջախիչ հաղթանակ տարավ, Ժեզուսը՝ պոկերի հեղինակ 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր վտանգավոր գոտում գտնվող «Ուոթֆորդին»։ Տանտերերը հաղթեցին 5։1 հաշվով։

«Քաղաքայինների» կազմում պոկերի հեղինակ է դարձել Գաբրիել Ժեզուսը, մեկ գոլ էլ խփել է «Ռոդրին», հյուրերի կազմում աչքի է ընկել Կամարան։

Այսպիսով, Պեպ Գվարդիոլայի գլխավորած «Սիթին» 80 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ 1 խաղ պակաս անցկացրած «Լիվերպուլի» ակտիվում կա 76 միավոր։

Տեսանյութ.

Новости

Все новости